20.05.2024
Հերքում
Ի պատասխան շրջանառվող տեղեկատվության առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 9-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, հայտնում ենք, որ սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին: