Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ   աուդիտի ոլորտում նախատեսվում է ներդնել հանրային վերահսկողության համակարգ
01.11.2017
ՀՀ աուդիտի ոլորտում նախատեսվում է ներդնել հանրային վերահսկողության համակարգ

Վիեննայում կայացել է Համաշխարհային բանկի «Ֆինանսական հաշվետվությունների բարե­փո­խում­ների կենտրոնի» (CFRR) կողմից կազմակերպված հերթական աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի hանրային հատվածի հաշվապահական հաշվառման մեթոդաբանության և հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը, վարչության պետի տեղակալ Րաֆֆի Ալեքսանյանը, ինչպես նաև Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել կազմակերպությունների կողմից պատրաստվող ոչ ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև աուդիտի ոլորտում հանրային վերահսկողության համակարգի ներդրման հետ կապված տարբեր հիմնախնդիրներ՝ մի շարք երկրների փորձը ներկայացնելու միջոցով:
Աշխատաժողովի ընթացքում Կարեն Ալավերդյանը ներկայացրել է ՀՀ-ում աուդիտի նկատմամբ հանրային վերահսկողության համակարգի ներդրման աշխատանքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն: Մասնավորապես ներկայացվել է, թե ինչ փուլում է գտնվում աուդիտի և հանրային վերահսկողության ոլորտներում օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացը, որոնք են այդ ճանապարհին հիմնական մարտահրավերները և ինչպես կարող է Համաշխարհային բանկի «Ֆինանսական հաշվետվությունների բարե­փո­խում­ների կենտրոն»-ը աջակցել երկրին՝ այդ մարտահրավերները լուծելու նպատակով։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև հետևյալ հիմնական թեմաները.

1.Աուդիտի ոլորտում հանրային վերահսկողության նկատմամբ սահմանված ԵՄ պահանջները և դրանց ապահովման հիմնախնդիրները։ Հանրային վերահսկողության մարմինների հաշվետվողականության օրինակների համեմատական վերլուծություն:

2.Աջակցություն վերահսկող մարմինների միջև համագործակցությանը. ԵՄ աուդիտի նոր օրենսդրության արդյունավետ և հետևողական կիրառումը:

3.Կորպորատիվ հաշվետվողականության դերի և արժեքի բարձրացումը ոչ ֆինանսական հաշվետվողականության միջոցով:

4.Ֆինանսական հատվածի կարգավորողների, աուդիտորների և այլ կարգավորող մարմինների միջև համագործակցությունը:

5.Հանրային վերահսկողության համակարգը Սերբիայում:

6.Աուդիտի որակի հսկողության ոլորտում ստուգումների ծրագիր ներդնելու Գերմանիայի Դաշնության փորձը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների համատեղ առաքելության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների համատեղ առաքելության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...