Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
02.10.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում ԱԶԲ հայաստանյան գրասենյակի արդեն նախկին տնօրեն Շեյն Ռոզենթալը ներկայացրել է գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատիին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին՝ իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ և ԱԶԲ միջև արդյունավետ համագործակցության զարգացման գործում ներդրված ջանքերի համար։ Միաժամանակ, նախարարը նշել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից ավարտվել է Ասիական զարգացման հիմնադրամից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրումը Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի՝ մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը 2010-2014թթ. գերազանցել է ԱԶԲ-ի կողմից սահմանված շեմը, և հավելել, որ ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում՝ Հայաստանի Հանրապետության՝ բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում ընդգրկվելու ուղղությամբ։

Ա․ Ջանջուղազյանը նաև նշել է, որ ներկայումս ՀՀ հանդեպ առկա է միջազգային հանրության վերաբերմունքի դրական փոփոխություն՝ պայմանավորված ՀՀ կառավարության ընթացիկ բարեփոխումներով։

ԱԶԲ ներկայացուցիչները շնորհավորել են հայկական կողմին եվրապարտատոմսերի հաջող թողարկման կապակցությամբ: Հանդիպման ավարտին ԱԶԲ գործընկերները վստահություն են հայտնել, որ պրն․ Սպանտիգատիի նշանակումը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում դրականորեն կազդի ՀՀ և ԱԶԲ համագործակցության արդյունավետության և հետագա շարունակականության և ընդլայնման վրա։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...