Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակության հետ
04.10.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակության հետ

ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման շրջանակներում կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԱՄՀ պատվիրակության ներկայացուցիչների միջև ամփոփիչ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ամփոփել է այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, կարևորել հայկական կողմի՝ պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ գրանցված առաջընթացը։

Նախարար Հովհաննիսյանի կողմից անդրադարձ է կատարվել 2025 թվականի պետական բյուջեի մշակման հիմքում ընկած մոտեցումներին, երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին ու հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումներին։

Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային ու կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ծրագրի հետագա ընթացքի, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերության համար։

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: