Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Չեխիայի ֆինանսների նախարարի հետ
07.06.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Չեխիայի ֆինանսների նախարարի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մակրո մոդելավորման և կանխատեսումների, պետական գնումների, ծրագրային բյուջետավորման և այլ ուղղություններով:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել չեխական կողմի պատրաստակամությունը տեխնիկական աջացության տրամադրման տեսանկյունից, որի շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ՀՀ ՖՆ աշխատակիցների ուսուցողական այցեր Չեխիայի ֆինանսների նախարարություն: Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել էլ ավելի խորացնել գործընկերային հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...