Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է 14-րդ համաշխարհային տարեկան ներդրումային համաժողովին
09.04.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է 14-րդ համաշխարհային տարեկան ներդրումային համաժողովին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Աբու Դաբիում ընթացող «Գլոբալ ներդրումների ապագայի քարտեզագրում. գլոբալ ներդրումային լանդշաֆտի նոր ալիքը, դեպի նոր հավասարակշռված համաշխարհային կառուցվածք» խորագրով 14-րդ համաշխարհային տարեկան ներդրումային համաժողովին:

Համաշխարհային ներդրումների ոլորտում կարևորագույն իրադարձություն համարվող այս համաժողովի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի հետ հանդիպել է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր գործադիր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալնուայմինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ ֆինանսական շուկաների ընդլայնմանն ու նոր ներդրումների խթանմանն առնչվող հարցեր:

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ընթացիկ տնտեսական բարեփոխումները և երկրի ֆինանսական համակարգի զարգացման առաջնահերթությունները։ Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգռվածություն են հայտնել Հայաստանի ֆինանսական շուկաների հնարավորությունների և հեռանկարների առնչությամբ:

Նախարարը կարևորել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամակցումը Աբու Դաբիի «Թաբադուլ» բորսայական թվային հաբին՝ հույս հայտնելով, որ այն մեծապես կնպաստի միջազգային ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը՝ ապահովելով ռազմավարական հնարավորություններ դեպի նոր շուկաներ և ընդլայնելով հասանելիությունը ներդրումներին:

                                                                                

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ Արման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: