24.04.2018
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցը։ Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:
Սկսած 1915 թվականից` տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։