Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումներ. կողմնորոշվելով դեպի կանաչ և թվային օրակարգեր» խորագրով նախարարական համաժողովին
20.03.2025
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումներ. կողմնորոշվելով դեպի կանաչ և թվային օրակարգեր» խորագրով նախարարական համաժողովին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Համաշխարհային բանկի Ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի (CFRR) և Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումներ. կողմնորոշվելով դեպի կանաչ և թվային օրակարգեր» խորագրով 2025 թվականի նախարարական համաժողովին:

Համաժողովի նպատակը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համահունչ ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու քաղաքական աջակցության մոբիլիզացիան էր:

Համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 250 բարձրաստիճան պատվիրակներ, այդ թվում՝ ֆինանսների նախարարներ, այլ պետական պաշտոնյաներ, զարգացման միջազգային գործընկերներ, հանրային և մասնավոր հատվածի, մասնագիտական և ակադեմիական համայնքների բարձր մակարդակի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ և միջազգային կառույցների փորձագետներ։

Համաժողովի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ՀՀ-ում աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտներում իրականացված բարեփոխումները, խոսելով հանրային հատվածի ֆինանսական հաշվետվողականության թվայանացման գործընթացի, ինչպես նաև ոլորտներում առկա մարտահրավերների ու առաջիկա անելիքների մասին։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին

Երևանում ընթացող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանի փոքր...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...