Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին
11.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:

Նիստի շրջանակներում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը, որոնք միտված են 2024թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը:

Վերոնշյալ համաձայնագրերի նախագծերի մասին զեկուցումը նախատեսվում է ս.թ. հոկտեմբերի 22-ից մինչև 26-ը կայանալիք ԱԺ լիագումար նիստի շրջանակներում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը և Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը եկել են փոխհամաձայնեցման նոր հարկային համաձայնագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ու Արտաքին գործերի նախարարության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00&...