Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին
08.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը:

Ներկայացնելով ՀՀ տնտեսական վերջին զարգացումները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ուղղություններով շարունակական աջակցության կարևորությունը։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ և ՀԲ միջև իրականացվող ընթացիկ ծրագրերին, այնպես էլ առաջիկայում նախատեսվող նոր նախաձեռնություններին և դրանց իրականացման հնարավորություններին։

Կողմերը բարձր են գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու տնտեսության տարբեր ուղղությունների զարգացմանը միտված համատեղ աշխատանքները։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը և Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը եկել են փոխհամաձայնեցման նոր հարկային համաձայնագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ու Արտաքին գործերի նախարարության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00&...