Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
17.01.2023
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը


Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին և ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ:

Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:

Մարկ Բոումենն իր հերթին շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնի ստանձման առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա առանցքային ծրագրերը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում:

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ իրականացվող ծրագրերի, նոր հնարավոր ուղղությունների շուրջ և կարևորել հատկապես տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել նմանատիպ հանդիպումների շարունակականությունը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: