Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետի կողմից իրականացվելիք աշխատանքները հիմնականում ներառելու են բյուջետային համակարգի հետ առնչվող իրավական ակտերի փոփոխությունների առաջարկների փաթեթների մշակմանն ուղղված աշխատանքների իրականացումը (մասնավորապես՝ եռամյա բյուջեին առնչվող իրավական ակտերի մշակում), միջազգային փորձի ուսումնասիրությունը, մասնակցային բյուջետավորման գործընթացին և բյուջետային գործընթացի համակարգման ոլորտում նոր և փոփոխվող այլ իրավական ակտերի նախագծերի պատրաստմանը աջակցությունը։
Փորձագետները նախատեսվում են ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև մեկ տարի ժամկետով:
Փորձագետների պարտականությունները՝
- բյուջետային համակարգի հետ առնչվող իրավական ակտերի փոփոխությունների առաջարկների փաթեթների մշակմանն ուղղված աշխատանքներ (մասնավորապես՝ եռամյա բյուջեին առնչվող իրավական ակտերի մշակում) իրականացում.
- մասնակցային բյուջետավորման վերաբերյալ ամենամյա Կառավարության որոշման նախագծի մշակմանը, մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացմանը առակցություն,
- միջազգային փորձի ուսումնասիրություն իրականացում,
- բյուջետային գործընթացի համակարգման ոլորտում նոր և փոփոխվող այլ իրավական ակտերի նախագծերի պատրաստմանը աջակցություն ։
Փորձագետներին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն՝ իրավագիտության՝ առնվազն բակալավրի աստիճանով։
- իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն («ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենք, «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենք, ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշում),
- թիմային աշխատանքի ունակություն.
- տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն.
- հաշվետվությունների կազմման և ներկայացման ունակություն
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 23-ից հուլիսի 28-ը ներառյալ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։
Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
- Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
- Հարցազրույցը։
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
- Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին>> N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին․
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
- արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
- մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:
Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան 1, 104 սենյակ հեռ.` 011-800104: