Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության եւ ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր
16.09.2021
ՀՀ ֆինանսների նախարարության եւ ACCA-ի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարա­րությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագոր­ծակ­ցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման ժամանակակից միտումները» խորագրով հանդիպումներին:

Ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) միջեւ տեսակապի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կտա աշխարհահռչակ մասնագիտական կառույցի հետ առավել արդյունավետ համագործակցել հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում՝ կապված մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ որակավորման համակարգերի փոխադարձ ճանաչման ու կատարելագործման հետ:

ACCA-ը հեղինակավոր մասնագիտական կառույց է, որը լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ֆինանսերի, հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտներում եւ ունի շուրջ 200 հազար անդամ եւ 500 հազար ուսանող աշխարհի ավելի քան 176 երկրներում։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վաշինգտոնում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...