Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը մասնակցել է Հայաստանի հանրային ֆինանսների երկրորդ ուսումնասիրության վերաբերյալ Համաշխարհային բանկի կողմից կատարված զեկույցի մասին պանելային քննարկմանը
17.12.2024
ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը մասնակցել է Հայաստանի հանրային ֆինանսների երկրորդ ուսումնասիրության վերաբերյալ Համաշխարհային բանկի կողմից կատարված զեկույցի մասին պանելային քննարկմանը

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը մասնակցել է Հայաստանի հանրային ֆինանսների երկրորդ ուսումնասիրության վերաբերյալ Համաշխարհային բանկի կողմից կատարված զեկույցի շնորհանդեսին ու դրան հաջորդած պանելային քննարկմանը:

ՀԲ զեկույցը լրացնում է առաջին փուլի արդյունքները՝ վերլուծելով հարկային համակարգի արդյունավետությունը և առաջարկելով եղանակներ, որոնց միջոցով հարկաբյուջետային տարածքը կարող է մեծացվել՝ նպաստելով միաժամանակ և՛ Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմանը, և՛ արդյունավետ հարկային համակարգի պահպանմանը: Հիմնվելով առաջին փուլի ուսումնասիրությունների վրա՝ զեկույցում ընդլայնվել են մարդկային կապիտալի մասով վերլուծությունները՝ հատուկ կենտրոնանալով կրթության ոլորտում ծախսերի գնահատման վրա։

Պանելային քննարկման շրջանակներում մասնակիցներն անդրադարձել են հարկային համակարգի գործունակությանը, ինչպես նաև կրթության ոլորտում ծախսերի արդյունավետ ու նպատակային բաշխմանը:

Ֆինանսների նախարարությունը բարձր է գնահատում Համաշխարհային բանկի շարունակական աջակցությունն ու վերջինիս հետ համագործակցությունը՝ Հայաստանում հանրային ֆինանսների համակարգի բարեփոխումները խորացնելու և կայուն զարգացման նպատակները կյանքի կոչելու գործում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին

Երևանում ընթացող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանի փոքր...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...