Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
23.06.2025
ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Ծրագրով  նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը

Փորձագետի կողմից կատարվող աշխատանքները հիմնականում ներառելու են Վարչության կանոնադրությամբ սահմանված՝ միջազգային հարկային և մաքսային համագործակցությունից բխող աշխատանքների իրականացմաբ:

Փորձագետները նախատեսվում են ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Փորձագետների պարտականությունները՝

Միջազգային հարկային ոլորտի կարգավորումների ուսումնասիրությունը, ընթացիկ աշխատանքներին մասնակցությունը

Փորձագետներին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
    • թիմային աշխատանքի ունակություն.
    • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն.
  • հաշվետվությունների կազմման և ներկայացման ունակություն

Փաստաթղթերն  ընդունվում են 2025 թվականի հունիսի 23-ից հունիսի 26-ը ներառյալ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։

Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • Հարցազրույցը։

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
  • Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին>> N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
    • անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
    • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք Ադամյան  1, 104 սենյակ հեռ.` 011-800104:

 

ՀՐԱՄԱՆ

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: