24.02.2023
ՀՀ ֆինանսների նախարարության և միջազգային զարգացման կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունեցել համաժողով
Այսօր Ֆինանսների նախարարության, միջազգային զարգացման կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել համաժողով:
Համաժողովի ընթացքում քննարկման առարկա են եղել հետևյալ հարցերը.
- հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (PEFA) գնահատման կազմակերպման հետագա աշխատանքները
- ՀՀ կառավարության հարկաբյուջետային և պարտքային քաղաքականությունների միջնաժամկետ առաջնահերթությունները
- պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում սահմանված ծախսային գերակա ուղղությունները
- վերջիններիս համահունչ արտաքին ֆինանսավորմամբ հետագայում իրականացվելիք հնարավոր ծրագրերի շուրջ երկկողմ աշխատաքների ընթացակարգերը
Քննարկվել են նաև կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Էդուարդ Հակոբյանը և Վահան Սիրունյանը, ինչպես նաև համաժողովին հրավիրված այլ մասնակիցներ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ: