Աշխատանքի ենք հրավիրում փորձառու մասնագետների ՀՀ ֆինանսների նախարարության Հանրային ներդրումների կառավարման թիմին միանալու համար
ՀՀ ֆինանսների նախարարությունը փնտրում է մոտիվացված, առաջադեմ և փորձառու մասնագետների՝ Հանրային ներդրումների կառավարման բաժնին միանալու համար։
Եթե դեզ համար հոգեհարազատ են հանրային քաղաքականության, պետական ներդրումային նախագծերի, ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական աճի վերաբերյալ հիմնահարցերը և ցանկանում եք ձեր նշանակալի դերկատարությունն ունենալ ՀՀ տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման գործում, ապա հրավիրում ենք ձեզ դիմել տվյալ մրցույթին:
Աշխատանքի նկարագրությունը
Հանրային ներդրումների կառավարման (ՀՆԿ) բաժինը կարևոր դերակատարում ունի կառավարության կողմից ֆինանսավորվող հանրային ներդրումային նախագծերի ընտրության, արդյունավետ իրականացման և իրական զարգացման արդյունքների հասնելու գործում: ՀՆԿ բաժինը միտված է ապահովելու հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, դրանց գնահատման և առաջնահերթությունների սահմանման գործընթացի սահուն և արդյունավետ ընթացքը՝ նպատակ ունենալով բարձրացնել Հանրային ռեսուրսներով ֆինանսավորվող կապիտալ ծախսերի արդյունավետության և իրագործելիության մակարդակը:
Հանրային ներդրումների կառավարման բաժնի հիմնական գործառույթները
- Վերլուծել և գնահատել պետական մարմինների կողմից ներկայացված ներդրումային նախագծերի առաջարկները։
- Աջակցել պետական ներդրումային նախագծերի ինտեգրմանը բյուջետային գործընթացին։
- Մասնակցել նախագծերի ծախս-օգուտ վերլուծություններին (CBA), ռիսկերի գնահատումնեին և իրագործելիության ուսումնասիրություններին։
- Վերլուծել հանրային ներդրումների հարկաբյուջետային և սոցիալ-տնտեսական ազդեցությունները:
- Մշտադիտարկել հանրային ներդրումային նախագծերի իրականացումը և կատարողականը։
- Նպաստել կարգերի, մեթոդաբանությունների, ուղեցույցների, օրինակելի ձևերի և այլ փաստաթղթերի մշակմանը և կատարելագործմանը։
- Աջակցել պետական մարմինների կարողությունների զարգացման նախաձեռնություններին։
- Համագործակցել դոնորների և միջազգային գործընկերների հետ ներդրումային նախագծերի շուրջ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հանրային ֆինանսների, բիզնեսի կառավարման, ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում։
- Նվազագույնը 1-3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ (տնտեսական վերլուծություն, ենթակառուցվածքային նախագծերի գնահատում, ֆինանսական վերլուծություն, հանրային կառավարում և այլն)։
- Առավել փորձառու մասնագետի համար 4 տարվա համապատասխան մասնագիտական փորձ կամ 3 տարվա փորձ հանրային կառավարման ոլորտում։
- Ներդրումային գնահատման սկզբունքների խորը իմացություն (օրինակ՝ ծախս-օգուտ վերլուծություն, տնտեսական նպատակահարմարություն)։
- Պետական ֆինանսների կառավարման համակարգերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Microsoft Office-ի (օրինակ՝ Excel, Word) գերազանց իմացություն։
- Տվյալների վերլուծության մեթոդների և գործիքների (էկոնոմետրիկ մեթոդներ, PowerBI, Eviews և այլն) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)։
Մենք առաջարկում ենք
- Հնարավորություն՝ անմիջականորեն նպաստելու Հայաստանի զարգացմանը և արդիականացմանը։
- Մասնագիտական միջավայր, որտեղ կարևորվում են ապացույցների վրա հիմնված որոշումների կայացումը և պետական հատվածում արդիական լուծումների կիրառումը։
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ (վերապատրաստումներ և սեմինարներ (այդ թվում արտերկրում), գործուղումներ, հավաստագրման աջակցություն)։
- Կարիերայի աճի հնարավորություն:
- Մրցունակ աշխատավարձ՝ համապատասխան որակավորմանը և փորձին։
Դիմելու ընթացակարգը
Խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրությունը (CV) մինչև մայիսի 15-ը՝ թեմայի տողում նշելով «Դիմում PIM բաժնի համար» և պաշտոնի որի համար ներկայացվում է դիմումը: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
CV-ներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ hrm@minfin.am