Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
30.07.2025
ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.13-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայտարարություն

Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Ֆինանսների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.13-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Արտաքին մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.13-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի,աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում և մասնագիտական գիտելիքների շրջանակը սահմանելու մասին հրամանում, որոնց էլեկտրոնային օրինակները կցվում են:

Ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.13-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

        Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:

Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը,  որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը»  բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքին), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

          Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.13-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում՝ կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնում առկա գրառումից։

Նշված հատվածում՝

 ա) եթե ակտիվ է «Դիմել» կոճակը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,

բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» կոճակը, ապա դիմումը ուսումնասիրման փուլում է, 

գ) եթե ակտիվ է «Խմբագրել» կոճակը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն։

 

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար:

Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկվելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:

Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:

          Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 25-32.13-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար առցանց անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 

 

  1. դիմումը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով).
  2. ինքնակենսագրությունը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով).
  3. անձնագրի, նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա պետք է ներկայացնի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը.
  4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը.
  5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ) լուսապատճենը.
  6. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի լուսապատճենը.
  7. լուսանկար` 3×4 սմ չափի։

Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակից արված լուսապատճենները (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների)։

Ի լրումն նշված փաստաթղթերի՝ անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ներկայացնելու անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ, կամ աշխատանքային նկարագիր, կամ աշխատանքային գործունեությունը հավաստող այլ փաստաթուղթ:

Օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանության լուսապատճենը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 30-ի ժամը 09:00-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 6-ը՝ ժամը 24։00-ը: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1)։

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձը 267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ է։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Թեստավորման փուլի բնագավառներ

Մասնագիտական գիտելիքներ (ՔԾ գրասենյակ)


  1. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

hոդվածներ   1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31-32, 34-36, 38, 40-41, 44, 46-49, 54,

                     57, 66, 85, 89-90, 96, 99-100, 103-104, 109, 112-113, 118-119, 123-124, 136,

                    142, 144, 146-147, 149-153, 159-160, 163, 182, 185, 195, 198-199

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723/latest

  1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք

hոդվածներ՝ 4-7, 20-27

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/207626/latest

  1. «Հանրային ծառայության մասին» օրենք

hոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53

հղումը՝    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք խումբ

hոդվածներ՝ 2, 6, 7, 10-11, 17, 20-24, 28, 30-36, 38

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

 

Մասնագիտական գիտելիքներ (Ֆինանսների նախարարություն)

  1. «Միջազգային պայմանագրերի մասին» օրենք

հոդվածներ՝ 1-24

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

Հարցազրույցի փուլում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝

  1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

  1. «Հանրային ծառայության մասին» օրենք.

հղումը՝    https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484

      3․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

  1. «Միջազգային պայմանագրերի մասին» օրենք

 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

  1. ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշում

հղումը՝ https://minfin.am/hy/page/kanonadrutyuny/

  1. ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը և գործուղման արդյունքների մասին, գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին և օտարերկրյա պետություններ գործուղումների ու դրանց ծախսերի մասին եռամսյակային ամփոփ հաշվետվությունների օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1230-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/175699/latest

  1. ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1267-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143136/latest

  1. ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 26-ի «Իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանելու մասին» N 110-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/177606/latest

 

Կոմպետենցիաները պաշտոնի անձնագրում: 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (հասցե՝ ք.Երևան Մելիք Ադամյան 1, հեռախոսահամար՝ 011-800104, էլ. փոստի հասցե՝ mariam.ter-hovhannisyan@minfin.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

 

ՀՐԱՄԱՆ

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...