Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ մեծածավալ աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով ակտիվ ներգրավվածություն նախապատրաստական աշխատանքներում, համապատասխան գործընկերների հետ հաղորդակցության իրականացում, ինչպես նաև հետագայում Վարչությանը վերապահված գործառույթների շրջանակներում միջազգային ֆինանսական կառույցների հետ ընթացիկ համագործակցության նպատակով համապատասխան աշխատանքների ապահովում:
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամկետով։
Փորձագետի պարտականությունները՝
- օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ գործընկերության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների պատշաճ ապահովում,
- օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Վարչության իրավասություններին առնչվող գործառույթների ապահովում, ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների հավաքագրում և ներկայացում,
- միջազգային ֆինանսական կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերի և ընթացակարգային նորմերի ուսումնասիրում և ներկայացում,
- ՀՀ պետական մարմիններից ստացված իրավական ակտերի ուսումնասիրում, վերլուծություն և համապատասխան կարծիքի/եզրակացության պատրաստում,
- իր իրավասությունների շրջանակում Վարչությանը վերապահված գործառույթների շրջանակներում համապատասխան իրավական ակտերի մշակում, շնորհանդեսների և հաշվետվությունների պատրաստում,
- օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում կայանալիք հանդիպումները լիարժեք և պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և ներկայացում,
- Վարչության պետի հանձնարարությամբ վարչության առջև դրված գործառույթներից բխող այլ աշխատանքների իրականացում:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն իրավագիտություն մասնագիտությամբ,
- առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ իրավաբանական գործունեության իրականացման ոլորտում,
- իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն («Միջազգային պայմանագրերի մասին» օրենք, «Իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում, «Օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշում, «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք),
- միջազգային պայմանագրերի և համագործակցության համաձայնագրերի իրավական վերլուծություն, մշակում, (համագործակցության հուշագրերի, դրամաշնորհային պայմանագրերի, գործընկերային համաձայնագրերի կազմում),
- համագործակցության փաստաթղթերի համեմատություն ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին,
- միջազգային համագործակցության ոլորտում տեղի ունեցող զարգացումների մոնիթորինգ/ ուսումնասիրում, տեղեկատվության հավաքագրում,
- համագործակցության հմտություններ և բանակցային կարողություններ,
- իրավաբանական փաստաթղթերի կազմման և վերլուծության հմտություն,
- ժամանակի կառավարման հմտություններ,
- թիմային աշխատանքի ունակություն,
- հաշվետվությունների ու շնորհանդեսների կազմման և ներկայացման ունակություն,
- բանավոր հաղորդակցության հմտություններ,
- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Eviews):
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ՝ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։
Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
- Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
- Հարցազրույցը։
Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
- Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
- Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)պատճենները.
- Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
- Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
- Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:
Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010, ք. Երևան, Մելիք- Ադամյան 1, 104 սենյակ հեռ.` 011800104: