Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
15.08.2025
ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի ստորաբաժանման թիմին միանալու համար

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ  

Աշխատանքի ենք հրավիրում մոտիվացված, առաջադեմ և փորձառու մասնագետների  ֆինանսների նախարարության ներքին աուդիտի ստորաբաժանման թիմին միանալու համար

Աշխատանքի նկարագրությունը

  • Նախարարության գործունեության ֆինանսական կառավարմանն ու հսկողությանն առնչվող բոլոր գործառույթների ներքին աուդիտի իրականացում.
  • ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի մշակում.
  • ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի ստեղծում և իրականացում.
  • ներքին աուդիտի միջավայրի սահմանում և դրա փոփոխությունների ուսումնասիրություն, վերլուծությունների իրականացում, առկա բիզնես-գործընթացների ուսումնասիրություն.
  • իրավասու մարմինների կողմից կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների ու անհամապատասխանությունների վերացման աշխատանքների մոնիթորինգ (մշտադիտարկման) և հսկողություն.
  • ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրերի կազմում, հաստատում.
  • կասկածելի, ոչ ստանդարտ թերություններ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքներ.
  • իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների և թերությունների վերացման հետագա ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացում, վերստուգման գործընթաց:

Աշխատանքային պարտականությունները

  • հետևել ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
  • իրականացնել ներքին աուդիտի միավորին առնչվող տեղեկությունների և փաստերի անաչառ և համակողմանի հավաքման, արձանագրման և ներքին աուդիտի գործընթացի փաստաթղթավորման աշխատանքները.
  • ներքին աուդիտի ենթակա միավորի պաշտոնատար անձանց ծանոթացնել ներքին աուդիտին առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին և ներքին աուդիտի արդյունքներին.
  • կատարել Բաժնի կանոնադրական գործառույթներից և խնդիրներից բխող Նախարարի հրամանները և տրված հանձնարարականները:

Կրթություն, որակավորում, փորձ

  • Բարձրագույն կրթություն.
  • Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում կամ Հայաստանի Հանրապետությունում ընդունելի միջազգայնորեն ճանաչված աուդիտորների որակավորում կամ Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի` այլ կառույցների կողմից տրված աուդիտորի որակավորում.
  • Առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ ներքին աուդիտի ոլորտում:

Կարողություններ

  • Ռազմավարական մտածելակերպ.
  • Հաղորդակցման հմտություն.
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն.
  • Աշխատակիցներին մոտիվացնելու և խրախուսելու կարողություն.
  • Ինքնուրույն խնդիրներ վերլուծելու և խելամիտ լուծում առաջարկելու ունակություն.
  • Բանակցելու ունակություն.
  • Թիմում աշխատելու հմտություն.
  • Վերլուծելու ունակություն:

Այլ

  • Անգլերենի իմացություն.
  • Microsoft Office-ի (օրինակ՝ Excel, Word) գերազանց իմացություն.
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • Մրցունակ աշխատավարձ՝ համապատասխան որակավորմանը և փորձին։

Դիմելու ընթացակարգը

Փաստաթղթերը ուղարկել  2025 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ (թեմայի տողում նշելով «Ներքին աուդիտ»)՝ hrm@minfin.am էլ հասցեին.

  1. ինքնակենսագրությունը՝
  2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը.
  3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ) լուսապատճենը.
    4. տեղեկություն որակավորման մասին

Օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն թարգմանությունը:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...