Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարությունում շարունակվում են կանխատեսումային արդիական գործիքակազմի ներդրման աշխատանքները
11.08.2025
ՀՀ ֆինանսների նախարարությունում շարունակվում են կանխատեսումային արդիական գործիքակազմի ներդրման աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հետ համատեղ տեխնիկական աջակցության շրջանակներում շարունակել են մակրոտնտեսական ցուցանիշների միջնաժամկետ կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի (Semi-Structural Gap Model/SSGM) մշակման աշխատանքները:

Մասնավորապես՝ իրականացվել են եռամսյակային կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի պարամետրերի կալիբրացման լավարկման և վերջնականացման, նախնական ենթադրությունների հիման վրա մոդելի կանխատեսումային հզորության փորձարկման, ինչպես նաև բազային և այլընտրանքային սցենարներով կանխատեսումների իրականացման աշխատանքներ: Առաջիկայում նախատեսվում է կիսակառուցվածքային մոդելի կիրառումը բյուջետային գործընթացի կանխատեսումային շրջանում:

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանձնառու է շարունակաբար բարելավել և համալրել տնտեսական քաղաքականության մշակման վերլուծական համակարգը ամբողջ աշխարհում հայտնի, պահանջված և արդիական գործիքներով, լուծումներով և մոտեցումներով:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարությունում շարունակվում են կանխատեսումային արդիական գործիքակազմի ներդրման աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հետ համատեղ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...