Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է ղեկավար կազմի կառավարչական և առաջնորդական կարողունակությունների զարգացմանն ուղղված երկփուլ մրցույթ
22.04.2025
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է ղեկավար կազմի կառավարչական և առաջնորդական կարողունակությունների զարգացմանն ուղղված երկփուլ մրցույթ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է ղեկավար կազմի (վարչության և բաժնի պետեր) կառավարչական և առաջնորդական կարողունակությունների զարգացմանն ուղղված երկփուլ մրցույթ։  Ուղղություններն ու ոլորտներն ընտրվել  են անհատական մակարդակում յուրաքանչյուրի կարողունակության ամենակարևոր բաղադրիչների գնահատման արդյունքում` օգտագործելով դերային խաղ/իրավիճակային խնդիր և 360 աստիճան գնահատման մեթոդները։

Կարողունակությունների զարգացումը չի սահմանափակվելու միայն դասընթացով, այլ ենթադրում  է անհատական քոուչինգային աշխատանք` գործնականում  այս կամ այն կարողունակությունը որևէ քեյսով զարգացնելու նպատակով (մանրամասները՝ հայտարարության մեջ)։ Անհամբեր սպասում ենք ձեր հայտերին, դիմումներին և ուրախ կլինենք ձեզանից յուրաքանչյուրին տեսնել այս կարևոր նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է արդյունավետության բարձրացմանն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։

Կայք
Ծածկագիր` ՀՀ ՖՆ-ԵՄԾՁԲ-25/1

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վաշինգտոնում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...