Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկում
15.02.2022
ՀՀ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկում

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ ֆինանսների նախարարությունը, նպատակ ունենալով բարելավել ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների որակը, բովանդակությունը, դրանք համապատասխանեցնել շահառուների պահանջներին, հաշվետվությունները դարձնել հանրության համար առավել մատչելի և կիրառման տեսանկյունից առավել հարմար, նախաձեռնել է շահառուների հետ խորհրդատվական գործընթաց: Վերջիններիս պահանջները վերհանելու նպատակով մշակվել է հարցաթերթ, որն ուղարկվել է հաշվետվություններից օգտվող հիմնական շահառուներին, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:  

Հարցման արդյունքներն ամփոփվել են նախարարության կողմից, քննության են առնվել ներկայացված առաջարկներն ու դիտողությունները: Հարցման արդյունքները ներկայացնելու և առանձին հարցերի շուրջ քննարկում ծավալելու նպատակով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն թվականի փետրվարի 17-ին ժամը 10:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության 2-րդ հարկի դահլիճում (N 1) կազմակերպվող հանդիպմանը:

Մասնակիցների մուտքը ՀՀ ֆինանասների նախարարության շենք ապահովելու նպատակով խնդրում ենք մինչև փետրվարի 16-ը՝ ժամը 17:00-ը, մասնակիցների ցանկն ուղարկել emma.ghaytanjyan@minfin.am էլեկտրոնային հասցեին:

Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...