Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
17.07.2025
ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հանրային ներդրումների կառավարման գործառույթի ինստիտուցիոնալացմանը նպաստում, մասնակցություն նախագծերի որակի ստուգման, ֆինանսական վերլուծության իրականացման, ինչպես նաև հարկաբյուջետային տարածքին հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանության ուսումնասիրության աշխատանքներին:

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից վեց ամիս ժամկետով։

Փորձագետի պարտականությունները՝

  • Նպաստել հանրային ներդրումների կառավարման հետ կապված բարեփոխումների և անցումային գործողությունների իրականացմանը.
  • Աջակցել հանրային ներդրումների նախագծերի ուսումնասիրությանը և գնահատմանը ներառյալ տնտեսական, ֆինանսական և ռազմավարական գնահատականները.
  • Աջակցել ներդրումային կոմիտեի նիստերի կազմակերպմանը, արձանագրությունների պատրաստմանը, հետևել որոշումների հետագա ընթացքին.
  • Մասնակցել նախագծերի ընտրության չափանիշների, գնահատման ձևանմուշների և կատարողականի մոնիթորինգի մեխանիզմների մշակմանը և կատարելագործմանը.
  • Տրամադրել ներդրումների վերաբերյալ ծրագրերի և բյուջեի պլանավորման գործընթացի միջև համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ ներդրումային ծրագրերի, միջազգային ուղեցույցների և համարժեք երկրների փորձի վերաբերյալ վերլուծական ամփոփագրեր և տեխնիկական մեկնաբանություններ.
  • Կապ հաստատել հանրային ներդրումների վերհանման, մշակման և իրականացման գործընթացում ներգրավված այլ պետական և ոչ պետական ​​մարմինների և միջազգային գործընկերների հետ։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների կամ պետական ​​կառավարման կամ հարակից ոլորտներում.
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա փորձ կամ տնտեսական վերլուծության, բյուջետավորման, ֆինանսների կամ տնտեսագիտության բնագավառի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ.
  • Համապատասխան իրավական ակտերի իմացություն («Բյուջետային համակարգի մասին» օրենք, ՀՀ կառավարության 2023թ. N 175 որոշում և այլն).
  • Տնտեսական և ֆինանսական տվյալները մշակելու և վերլուծելու կարողություն.
  • Պետական ​​ներդրումային նախագծերի գնահատման և ծախս-օգուտ վերլուծության իմացություն.
  • Հաշվետվությունների ու շնորհանդեսների կազմման և ներկայացման ունակություն.
  • Համակարգչային գրագիտություն (MS Office, Excel, PowerPoint; տնտեսական մոդելավորման գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։

Փաստաթղթերն  ընդունվում են 2025 թվականի հուլիսի 17-ից մինչև հուլիսի 22-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-ից 12։30-ը և 14։30-ից 16։30-ը։

Աշխատանքի վայրը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, էլ. փոստ secretariat@minfin.am: 

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • Հարցազրույցը։

 Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • Դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
  • Հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի«Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին.
  • Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)պատճենները.
  • Արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • Աշխատանքային գրքույկի (գրքույկի բացակայության դեպքում աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք(ներ) կամ այլ փաստաթուղթ(եր) համապատասխան մարմնից(ներից)՝ ըստ պաշտոնների) պատճենը.
  • Անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող (նույնականացման քարտի) փաստաթղթերի պատճենները.
  • Մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի:

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010, ք. Երևան, Մելիք Ադամյան 1, 104 սենյակ հեռ.` 011800104:

 

ՀՐԱՄԱՆ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից կազմակերպված «Հայաստան՝ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով ֆորումին

Երևանում ընթացող Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարեկան ժողովի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ նվիրված Սևծովյան տարածաշրջանի փոքր...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...