Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ՖՆ մասնագետները մասնակցում են Մոսկվայի ֆինանսական ֆորումին
07.09.2018
ՀՀ ՖՆ մասնագետները մասնակցում են Մոսկվայի ֆինանսական ֆորումին

Սեպտեմբերի 6-ից 7-ը Մոսկվայում անցկացվում է «Ֆինանսներ զարգացման համար. կայուն և հավասարակշռված հարաբերությունների ձևավորման նոր հարթակ» խորագրով երրորդ ամենամյա ֆինանսական ֆորումը, որը կազմակերպել են Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը և Մոսկվայի կառավարությունը:

Ֆորումի մասնակիցներն են դաշնային և տարածաշրջանային իշխանությունների, պրոֆեսիոնալ, գիտական և գործարար համայնքների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և ասոցիացիաներ, ինչպես նաև տնտեսագիտության և ֆինանսական ոլորտի միջազգային համբավ ունեցող փորձագետներ: ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ևս մասնակցում են ֆինանսական ֆորումին:

Մոսկվայի ֆինանսական ֆորումը ֆինանսական և տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի պրոֆեսիոնալ քննարկման հարթակ է, որը կարող է նպաստել միջնաժամկետ հեռանկարում այդ քաղաքականության առանցքային ուղղությունների սահմանմանը և տնտեսության զարգացման ռազմավարական նպատակներին հասնելու մեխանիզմների մշակմանը:

Համաժողովի շրջանակներում քննարկվում են պետության բյուջեին և հարկային քաղաքականությանը, բնակչության կենսամակարդակի բարելավման ուղիներին, միջպետական հարաբերությունների գերակայություններին, թվային տնտեսությունում պետական կառավարման վերափոխմանը, ինչպես նաև պետական վերահսկողության և պետական գնումների համակարգի զարգացմանն ուղղված հարցեր:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...