Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ՖՆ պատվիրակությունը Ալմաթիում մասնակցում է մակրո-ֆիսկալ հարցերով աշխատաժողովին
27.02.2024
ՀՀ ՖՆ պատվիրակությունը Ալմաթիում մասնակցում է մակրո-ֆիսկալ հարցերով աշխատաժողովին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը փետրվարի 26-ից 27-ը Ալմաթի քաղաքում (Ղազախստան) մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ձևավորած Մակրո-ֆիսկալ հարցերով ռեգիոնալ ցանցի անդրանիկ աշխատաժողովին։

Աշխատաժողովին ներկա են Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների և Մոնղոլիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ղեկավար կազմի, ինչպես նաև ԱՄՀ ղեկավար կազմի ներկայացուցիչները և մասնագետները, ովքեր քննարկումներ են իրականացնում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հարկաբյուջետային զարգացումները և մարտահրավերները տարածաշրջանի երկրներում, մակրո-ֆիսկալ վերլուծությունների ու կանխատեսումների կազմակերպման փորձը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում և ԱՄՀ մոտեցումները, ինչպես նաև հարկաբյուջետային ռիսկերի գնահատման և կառավարման փորձը մասնակից երկրներում և այս ուղղությամբ ԱՄՀ կողմից առաջարկվող տեխնիկական աջակցության հնարավորությունները։ 

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել ելույթներով և ներկայացրել է ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության ուղղությամբ իրականացվող հիմնական աշխատանքները, մակրոտնտեսական կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգը և զարգացման հեռանկարները, սցենարային կանխատեսումները և մակրո-ֆիսկալ ռիսկերի գնահատման գործիքներն ու մոտեցումները,   պարտքի կայունության գնահատման և հարկաբյուջետային կանոնների Հայաստանի փորձը, ինչպես նաև մտքեր է փոխանակել մակրոտնտեսական և հարկաբյուջետային արդի մարտահրավերների շուրջ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)