Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ 2023թ. տարեկան հանդիպումներին
16.10.2023
ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ 2023թ. տարեկան հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 11-ից 14-ը ք. Մարաքեշում (Մարոկկոյի Թագավորություն) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) 2023թ. տարեկան հանդիպումներին:

Այցի ընթացքում ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների պլենար նիստին ու Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հերթական հանդիպմանը: Ընկերակցային խմբի հանդիպման ընթացքում ՀԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող ԱՄՀ և ՀԲ գործադիր տնօրենները ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում ընկերակցային խմբի կատարած աշխատանքները և հետագա պլանները, ինչպես նաեւ իրենց զորակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված բնակչությանը:

Միաժամանակ, առանձին հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես ԱՄՀ և ՀԲ, այնպես էլ միջազգային այլ գործընկերների՝ Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առաջնային կարիքներն ու միջնաժամկետ ծրագրերը, միջազգային զարգացման գործընկերների և օտարերկյա պետությունների կողմից այդ ուղղությամբ աջակցության գործիքներն ու դրանց կիրառման հնարավորությունները, ինչպես նաև վերջիններիս հետ ՀՀ ընթացիկ և առաջիկա ծրագրերը:

Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նախաձեռնություններ Նիդերլանդների, Սլովենիայի և Վրաստանի ֆինանսների նախարարությունների պատվիրակությունների հետ:

Միջազգային վարկանշային գործակալությունների (Mood’s, Standard&Poors) բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ ընթացիկ տնտեսկան զարգացումները և դրանց հետագա միտումները, տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը:

«Citibank»-ի և «J.P. Morgan»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներին անդրադարձ է կատարվել միջազգային շուկայում պարտատոմսերի թողարկման և հետգնման ուղղությամբ համագործակցությանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: