Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ միջնաժամկետ հատվածում կիրականացվեն մի շարք միջոցառումներ
30.06.2023
ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ միջնաժամկետ հատվածում կիրականացվեն մի շարք միջոցառումներ
ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ` միջնաժամկետ հատվածում կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը. 
 
  • առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդնում, ինչը կապահովի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը,
  • աշխատանքային և այլ կենսաթոշակների բարձրացում՝ ապահովելով նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղի, իսկ միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին մոտարկումը,
  • նվազագույն աշխատավարձերի աստիճանական բարձրացում,
  • ընտանեկան/ անապահովության նպաստների համակարգի բարելավում,
  • 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության ծավալների ավելացում,
  • առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճ ՀՆԱ-ի նկատմամբ,
  • վաղ մանկության զարգացման համակարգի և նախադպրոցական ծառայությունների ցանցի բարելավում և ամբողջական հասանելիության ապահովում,
  • հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում ուսուցիչների աշխատավարձերի շեշտակի աճի ապահովում,
  • մինչև 2026թ-ը առնվազն 500 մանկապարտեզների և 300 դպրոցների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման ապահովում՝ այդ թվում հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով և այլն:
Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում խոսել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
 
Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան ստորագրել են ՀՀ և ԵՆԲ միջև ֆինանսական պայմանագրի և ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի հաստատման նամակները

Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...