Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հրապարակվել է 2022թ. պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը
20.09.2023
Հրապարակվել է 2022թ. պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը
 

Հարգելի' գործընկերներ, 

Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրել է ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների որակի բարելավման աշխատանքներ՝ հիմնվելով հարցումների արդյունքների և Համաշխարհային բանկի փորձագետի խորհրդատվության վրա: 

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES) աջակցությամբ` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում, փոփոխվել է նաև պետական բյուջեի կատարման մասին պարզեցված հաշվետվության ձևաչափը, որին կարող եք ծանոթանալ ստորև:

Հաշվետվությունների բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով մեր կողմից մշակվել է նոր հարցաթերթ: Հարցաթերթը կարող եք լրացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 5-ը և ուղարկել emma.ghaytanjyan@minfin.am էլեկտրոնային հասցեին:

 

 

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...