Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հրապարակվել է 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը
24.11.2023
Հրապարակվել է 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը

2023թ. ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 708.5 մլրդ դրամ` 1.5%‑ով գերազանցելով իննամսյա ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նախորդ տարվա ինն ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.8%‑ով կամ 207.7 մլրդ դրամով:

Նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 633.9 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերի ինն ամիսների ճշտված ծրագիրը կատարվել է 84.6%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.7%-ով կամ 184.6 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեն 2023թ. ինն ամիսների ընթացքում կատարվել է 74.6 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 248.4 մլրդ դրամ պակասուրդի եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51.4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Հաշվետվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետեւյալ հղումով :

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են կոնվենցիա

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...