Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
26.04.2023
Հրավեր ՀՀ ֆինանսների նախարարությունում կազմակերպվող քննարկմանը
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2024 թվականի տարեկան իր հանդիպումը անցկացնելու է Երևանում:
 
Միջոցառումների կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության նպատակով 2023 թվականի մայիսի 2–ին ժամը 12:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 վարչական շենքում կազմակերպվելու է քննարկում մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման և կառավարման հարցերով մասնագիտացված կազմակերպությունների հետ:
Հրավիրում ենք, համապատասխան կազմակերպություններին մասնակցել կազմակերպվող հանդիպմանը:
 
Հանդիպմանը մասնակցել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են իրենց տվյալները (անուն, ազգանուն, կազմակերպության անուն) ուղարկել vardan.harutyunyan@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 28.04.2023թ.-ի ժամը 14:00:

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...