Վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 987-Ն որոշման համաձայն: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հայտատուները վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 01.07.2004թ. թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հայտը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:
Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 600 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005162137 հաշվեհամարին վճարում է 600 000 000 ՀՀ դրամ և կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:
Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-368 հեռախոսահամարով