Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
09.05.2017
Ինչպե՞ս ստանալ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա

Վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 987-Ն որոշման համաձայն: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով) վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Հայտատուները վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 01.07.2004թ. թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հայտը և կից փաստաթղթերը,  որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

 Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 600 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005162137 հաշվեհամարին վճարում է 600 000 000 ՀՀ դրամ և կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել: 

Հայտարարագիր՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ

 Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-368 հեռախոսահամարով

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)