«Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկվելու նպատակով` ՀՀ ֆինանսների նախարարություն կարող են դիմում ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն ներքին և (կամ) արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ և առնվազն երեք աշխատող, ովքեր բավարարում են հետևյան պահանջներին.
1) ունեն Հայսատանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում.
2) ներքին և (կամ) արտաքին աուդիտի ոլորտում ունեն մասնագիտական գործունեության առնվազն 3 տարվա փորձ.
3) համատեղությամբ չեն աշխատում այլ ներքին և արտաքին աուդիտի ծառայություններ մատուցող կազմակերպություններում:
Ցանկում ընդգրկվելու նպատակով` կազմակերպությունները ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում.
1) դիմում.
2) վերոնշյալ պահանջները բավարարող ներքին աուդիտորի որակավորում ունեցող երեք աշխատողների մասին տեղեկություններ՝ աշխատանքային գրքույկի, աշխատանքային պայմանագրի և անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները.
3) տեղեկանք ներքին կամ արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ ունենալու մասին: