Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ջանջուղազյան Ատոմ

12.05.2018թ.-03.08.2021թ.

 Ջանջուղազյան Ատոմ Սավկայի

 

Ծնվել է 1971թ․ մարտի 22-ին Երևանում։

1995-2021թթ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ 26 տարիների ընթացքում զբաղեցրել է գլխավոր մասնագետից մինչև նախարարի պաշտոն հետևյալ ժամանակագրությամբ․ գլխավոր մասնագետ (1995-1996թթ), բաժնի պետ (1996թ), վարչության պետ (1996-1999թթ), գլխավոր վարչության պետ (1999թ), նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ (1999-2016թթ),  նախարարի առաջին տեղակալ (2016-2018թթ) և նախարար (2018-2021թթ)։ 1995 թվականից ներգրավված  է եղել  Հայաստանի Հանրապետության հանրային ֆինանսների կառավարման սաղմնային վիճակում գտնվող համակարգի ձևավորման և ինստիտուցիոնալացման աշխատանքներում։ Ի  թիվս հանրային ֆինանսների կառավարման համակարգի գործնականում բոլոր ենթահամակարգերի կայացմանն ունեցած մասնակցության, հատկապես նշանակալի ներդրում է  ունեցել Հայաստանի Հանրապետությունում գանձապետական համակարգը ձևավորելու, լիարժեք գործելու և մշտապես  արդիականացնելու ապահովման աշխատանքներում։ Այդ առիթով ունեցած անձնական ավանդի համար արժանացել է պարգևների ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից։

1991-1995թթ․՝ աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգում։ 1991-1993թթ Էկոնոմիկայի նախարարության  Պլանավորման  և  կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ-ում որպես՝ տեխնիկ, այնուհետև՝ ինժեներ-ծրագրավորող։ 1993-1995թթ էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցրել  է առաջին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետի պաշտոններ։ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքի ընթացքում մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտներում քաղաքականությունների  մշակման և որոշումների կայացման համար անհրաժեշտ տվյալների կուտակման, պահպանման, մշակման և հաշվետվությունների ներկայացման գործընթացները թվայնացնելու աշխատանքներում։

Համատեղությամբ դասախոսել է՝ 1993-1995թթ․ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ), 2007-2009թթ․ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, 2007-2011թթ․ Պետական կառավարման ակադեմիայում։

2002թ ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1995-1997թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ասպիրանտուրայում, որի «Քոմփյութերային ճարտարագիտություն» մասնագիտությամբ ասպիրանտական ուսուցման լրիվ դասընթացն ավարտելով ստացել է ճարտարագետ հետազոտող որակավորում։ 1993-1995թթ․ սովորել է ՀՊՃՀ մագիստրատուրայում և «Քոմփյութերային ճարտարագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական  լրիվ դասընթացն ավարտելով ստացել է ճարտարագիտության մագիստրոսի որակավորում։ 1987-1992թթ․ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և «Կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտությամբ լրիվ դասընթացն ավարտելով ստացել է ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորում։