Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Առաջարկվող փոփոխությունը անշարժ գույքի շուկայում որոշակիություն կառաջացնի. Ատոմ Ջանջուղազյան
20.05.2021
Առաջարկվող փոփոխությունը անշարժ գույքի շուկայում որոշակիություն կառաջացնի. Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանի կառավարությունը այսօր՝ մայիսի 20-ին տեղի ունեցած նիստում հաստատել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և համարել անհետաձգելի:

Նախագիծը կառավարության նիստում ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ասաց, որ կատարվող փոփոխությամբ առաջարկվում է լուծել խնդիրները, որոնք առաջացել էին կառուցապատող տնտեսվարողների մոտ անշարժ գույքի շուկայում գույքահարկի հետ կապված նախորդ տարի կատարված փոփոխություններից հետո:

Այդ խնդիրները, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, վերաբերել են անշարժ գույքի գործարքի գնին ու գործարքի պահի ճանաչմանը:

«Գործարքի գնի դեպքում քանի որ կիրառվում է անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային շուկայականին մոտարկված արժեքը, ըստ գնահատականի, այն իր մեջ արդեն իսկ ներառում է ավելացված արժեքի հարկը, հետևաբար ավելացված արժեքի հարկի և շահութահարկի բազայի ձևավորման տեսակետից կստացվի, որ երկու անգամ է հաշվարկվում այս մեծությունը: Դրանով պայմանավորված կարգավորման փոփոխության էությունն այն է, որ կիրառվի կադաստրային մոտարկված արժեքի 80 տոկոսը հարկման բազայի հաշվարկման նպատակով», -ներկայացրել է նախարարի պաշտոնակատարը:

Իսկ մյուս փոփոխությամբ առաջարկվում է անշարժ գույքի հետ կապված գործարքի պահը ճանաչել գնման իրավունքի գրանցման օր:

Ատոմ Ջանջուղազյանը ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունը անշարժ գույքի շուկայում որոշակիություն կառաջացնի, ինչի արդյունքում կառուցապատողները կկարողանան ավելի լավ պլանավորել իրենց հոսքերը:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: