Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Խաչատրյան Գագիկ

26.04.2014թ.-20.09.2016թ.

Խաչատրյան Գագիկ Գուրգենի 

Ծնվել է 1955 թ.-ի նոյեմբերի 26-ին, ՀԽՍՀ Ամասիայի շրջանի Ամասիա գյուղում:

1977 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը` «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։ 1987 թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

1977-1978 թթ. աշխատել է «Էլեկտրոն» գործարանում որպես ինժեներ-էլեկտրիկ: 1978-1984 թթ. եղել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտեի սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդ քարտուղար: 1984-1986 թթ. աշխատել է որպես Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկումի բաժնի վարիչ: 1986-1989թթ.` Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկումի սկզբնական կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար, 1989-1996 թթ.` «Նաիրի» ագրոֆիրմայի տնօրենի առաջին տեղակալ: 1996թ. աշխատել է որպես Հրազդանի հարկային տեսչության պետի տեղակալ, 1996-1999 թթ.` Մաշտոցի շրջանի հարկային տեսչության պետ, 1999-2000թթ.` Էրեբունու շրջանի հարկային տեսչության պետ, 2000թ.` Շահումյանի շրջանի հարկային տեսչության պետ: 2000-2001 թթ. եղել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ, 2001-2008թթ.` ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: 2008թ. ապրիլից մինչև հունիս եղել է ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար։ 2008 թ. հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահ։ 2008 թ. օգոստոսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

2011թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում։ 2012 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: