Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Խաչատրյան Տիգրան

03.08.2021թ.-19.12.2022թ.

Խաչատրյան Տիգրան Ապավենի

 

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին Երևանում։

1992թ. ավարտել է Երևանի ժողավրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ: 1993-2096 թվականներին ուսանել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ տնտեսության կառավարում մասնագիտությամբ: 1996թ. սովորել է Վիեննայի միացյալ ինստիտուտում՝ կիրառական շուկայական տնտեսագիտություն մասնագիտությամբ:

1995թ. անցել է աշխատանքի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունոմ, որպես առաջատար մասնագետ: ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ և պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ (1995-1998թթ), հարկային քաղաքականության վարչության պետ, պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ (1998-2006թթ):
Աշխատել է Վալլեքս ընկերությունների խմբում, որպես ֆինանսական տնօրեն (2006-2016թթ): Եղել է Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ (2008-2014թթ):
2016 թվականից Տիգրան Խաչատրյանը հանդիսացել է Համահայկական բանկի խորհրդի անդամ: Հաջորդիվ եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (2016-2018թթ), հետագայում՝ 2018թ մարտից՝ առաջին տեղակալ: 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եղել է Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրենը: 2018 թվականից աշխատել է որպես  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներ նախարար (2018-2019թթ), այնուհետև՝ Էկոնոմիկայի նախարար (2019-2020թթ): Եղել է Միջազգային էներգետիկ կորպորացիայի ՓԲԸ խորհրդի անդամ 2021 թվականի մարտ-հուլիս ամիսներին:
2021 թվականի օգոստոսից մինչ 2022 թվականի դեկտեմբեր պաշտոնավարել է որպես ՀՀ ֆինանսների նախարար: