Լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:
Լիցենզիայի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար: Լիցենզավորող մարմինը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի լիցենզիայի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է հայտը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք՝ 24.000 ՀՀ դրամ: Լիցենզավորված անձը լիցենզիայի կրկնօրինակի տրման համար պետական տուրքի գումարը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005061180 (այլ վայրում), 900005061149 (Ծաղկաձոր համայնքում), 900005061156 (Սևան համայնքում), 900005061164 (Ջերմուկ համայնքում), 900005061172 (Մեղրի համայնքում) հաշվեհամարներին և պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կարող է լիցենզավորող մարմին չներկայացնել: