06.04.2022
Մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթացը
Հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթացը:
Արդիականացումը ավելի թիրախային դարձնելու եւ գործառնական խնդիրները վերահանելու նպատակով՝ Ֆինանսների նախարարությունը եւ Բաց կառավարման գործընկերության քարտուղարությունը հայտարարում են առաջարկների հավաքագրման գործընթաց: Այն կազմակերպությունները, կամ անհատները որոնք կներկայացնեն առաջարկներ՝ կհրավիրվեն թեմատիկ փակ քննարկման:
Թեմայի վերաբերյալ կարող եք Ձեր առաջարկները ներկայացնել մինչեւ ապրիլի 13-ը sergey.shahnazaryan@minfin.am կամ lilia.afrikyan@gov.am էլ. հասցեներով: