ԹԵԺ ԳԻԾ
Մեկնարկել է «Հարկային ոլորտը հանուն Կայուն զարգացման նպատակների» ծրագիրը
22.11.2022
Մեկնարկել է «Հարկային ոլորտը հանուն Կայուն զարգացման նպատակների» ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հարկային ոլորտը հանուն Կայուն զարգացման նպատակների» ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Ծրագիրն օգնում է զարգացող երկրներին խթանել ներքին ռեսուրսների հավաքագրումը՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման նպատակով:

Նախաձեռությունը մեկնարկել է 2022թ եւ զարգացող երկրներին օգնում է մշակել եւ իրականացնել հարկաբյուջետային քաղաքականության փաստահեն միջոցառումներ, որոնք կնպաստեն ԿԶՆ-ների իրագործմանը: Այն հատկապես կարեւորում է հարկային վարչարարության ու հարկաբյուջետային քաղաքականությունների եւ ԿԶՆ-ների հետ կապերի մշակումը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը։

Հայաստանը տարածաշրջանում այն եզակի ընտրված երկրներից է, որտեղ ծրագիրը կիրականացվի 2022-2024թթ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հետ համագործակցությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում կհզորացվեն հարկային մարմինների կարողությունները` պայքարելու հարկերից խուսափելու, ինչպես նաեւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ։ Այն կնպաստի նաեւ հարկաբյուջետային քաղաքականության եւ ԿԶՆ-ների աստիճանական ներդաշնակեցմանը։ «Հարկային ոլորտը հանուն ԿԶՆ-ների» նախաձեռնությունը կարեւորում է նաեւ հարկային դաշտը սոցիալական պարտավորությունների ընդլայնման տեսանկյունից կառավարման ներկայացուցչական եւ արդյունավետ գլոբալ համակարգերում։

Նորություններ  ➤

Նորության նկար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսների թողարկում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Գանձապետական պահառուի միջոցով վաճառվում են խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%,