Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Մեկնարկել է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
14.05.2024
Մեկնարկել է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ համաժողովում լայն ներգրավվածություն ունի: Նախարարության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Յան Վիլեմ վան դեն Ուոլ Բեյքի միջև հանդիպումով:

Վերջինիս հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հանդիպումը ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ:

Կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախաձեռնություններին, ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը, ՎԶԵԲ-ի կապիտալի ավելացումը և այլն:

Ֆինանսների նախարարը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի և Լիտվայի  Հանրապետությունների պատվիրակությունների հետ: Կողմերն անդրադարձել են գերատեսչական մակարդակում համագործակցության հնարավորություններին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել նաև Սան Մարինոյի Հանրապետության պատվիրակության հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել առաջին պաշտոնական շփումները կառավարությունների ներկայացուցիչների միջև, ինչպես նաև ուսումնասիրել ՎԶԵԲ-ի շրջանակներում համագործակցության ուղղությունները և երկկողմ տնտեսական համաձայնագրերի ստորագրման գործընթաց սկսելու հնարավորությունը:

Նույն օրը ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն ՎԶԵԲ կողմից:

Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների արդյունավետությունը և թափանցիկությունը, կբարելավի ծառայությունների մատուցման որակը և «Մեկ պատուհանի» ներդրման արդյունքում կկրճատի մաքսազերծման ծառայությունների համար պահանջվող ժամանակը։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին

Մայիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)