«Պետական գնումների գործընթացում միշտ չէ, որ նախապատվությունը տրվում է ցածր գին առաջարկողին»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է ֆինանսների նախարարության պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ եթե որևէ ընկերություն ցածր գին է առաջարկում, բայց չի բավարարում պատվիրատուի կամ մրցութային հանձնաժողովի պահանջները, հայտը մերժվում է։