Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Moody’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը
28.08.2019
Moody’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

Միջազգային վարկանիշավորող  Moody’s  Investor Service  գործակալությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Moody’s–ը փոփոխել է նաև վարկանիշին տրված բնորոշումը՝ դրականից կայուն:

Վարկանիշի բարձրացման որոշումը պայմանավորված է Moody’s-ի գնահատմամբ, ըստ որի՝ տնտեսական աճի խթանների դիվերսիֆիկացիան և մակրոտնտեսական քաղաքականության աստիճանական կայունացումը բարձրացնում են Հայաստանի տնտեսական ճկունությունը: Պետական ֆինանսների ամրապնդմանն ուղղված ընթացիկ միջոցառումները ևս կնպաստեն սուվերեն հարկաբյուջետային  ուժի վերականգնմանը, որը նվազել է 2014-2017 թվականների ընթացքում:

Գործակալության զեկույցում նշված է, որ վարկանիշի կայուն բնորոշումն արտացոլում է հավասարակշռված ռիսկերը: Շարունակական բարեփոխումների իրականացումը բարձրացնում է Հայաստանի ինստիտուցիոնալ վստահելիությունը և կառավարության արդյունավետությունը:

Moody's-ը միաժամանակ բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ տեղական արժութային պարտատոմսերի և դեպոզիտների առավելագույն մակարդակները՝ «Baa2»-ից դարձնելով «Baa3»: Երկարաժամկետ արտարժութային պարտատոմսերի և դեպոզիտների առավելագույն մակարդակները նույնպես բարձրացվել են՝ համապատասխանաբար «Ba1»-ից «Ba2» և «B1»-ից «B2»: Կարճաժամկետ արտարժութային պարտատոմսերի և դեպոզիտների առավելագույն մակարդակները մնացել են անփոփոխ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...