Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ ֆինանսների նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ
07.04.2023
Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ ֆինանսների նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ

Կանանց տոնական միամսյակի կապակցությամբ մարտի 15-ից ապրիլի 5-ը ֆինանսների նախարարության կին աշխատակիցների համար կազմակերպվել է «Ժամանակակից կյանքի պայմանները և կանացիությունը բնորոշող որակների համադրումը» թեմայով հանդիպում-քննարկում ՀՀ ՊԿԱ հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դիպլոմավորված գեշտալտ թերապևտ Լաուրա Պետրոսյանի հետ:

Հանդիպումների նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ժամանակակից պայմաններում անձի հավասարակշռությունը պահպանելու, զարգացնելու, արդյունավետ որոշումներ կայացնելու, անորոշ իրադրությունները հաղթահարելու առանձնահատկություններին, ինչպես նաև ձևավորել սթրեսները, կոնֆլիկտները հաղթահարելու հմտություններ:

Մայրության և գեղեցկության օրվան ընդառաջ անցկացվել է նաև «Ստեղծագործում են ՀՀ ֆինանսների նախարարության կին աշխատակիցները» խորագրով միջոցառում, որի ընթացքում կանայք հանդես են եկել իրենց ստեղծագործություններով՝ ներկայացնելով արվեստի տարբեր ճյուղեր (նկարչություն, ասեղնագործություն, հուլունքագործություն և ձեռքի այլ աշխատանք, պոեզիա, հեղինակային ստեղծագործություններ և այլն):Միջոցառումը եզրափակվել է Նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի կողմից  մասնակիցներին շնորհակալագրերի  հանձնման արարողությամբ:

Միջոցառումների շարքն ամփոփվել է ֆինանսների նախարարության ղեկավար կազմի կողմից կին աշխատակիցներին մատուցած անակնկալով:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը (գործերը)` թղթե կրիչով փաստաթղթերը (գործերը), վերամշակման հանձնելու նպատակով հոլանդական աճուրդ-վաճառքի մասին

ՀՀ ֆինանսների նախարարության սեփականությունը հանդիսացող պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը (գործերը)` թղթե կրիչով փաստաթղթերը (գործերը), վերամշակման հանձնելու ն...