Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
19.08.2021
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:

Նախարար Տ. Խաչատրյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է 2021-2026թթ. գործունեության ծրագիրը, որում ձևակերպվել է, թե ինչպիսի տնտեսական ու ֆինանսական քաղաքականություն պետք է վարի կառավարությունը առաջիկա տարիների ընթացքում:

Այս տեսանկյունից, ըստ Տիգրան Խաչատրյանի, Նիդերլանդների Թագավորության հետ երկկողմ, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ունենալու է շատ կարևոր նշանակություն՝ նկատի ունենալով այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամում և Համաշխարհային բանկում Հայաստանը ներկայացված է Նիդերլանդների կողմից ղեկավարվող խմբում: Պարոն Խաչատրյանը շեշտել է, որ նշված միջազգային կազմակերպություններում Հայաստանին վերաբերող ծրագրի քննարկումներում հայկական կողմը մշտապես ունեցել է Նիդերլանդների կայուն աջակցությունը:

Տիգան Խաչատրյանը առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև երկարամյա համագործակցությունը, հատկապես՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը հայերենով ողջունել է ՀՀ ֆինանսների նախարարին և շնորհավորել նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Պարոն դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցային աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել խորացնել այն:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)