Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Պետությունը եկամտահարկից կվերադարձնի քաղաքացու կրթական, առողջապահական ծախսերի մի մասը
04.07.2023
Պետությունը եկամտահարկից կվերադարձնի քաղաքացու կրթական, առողջապահական ծախսերի մի մասը
Հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ, ներդրվել է նաև «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն են ստանալու եկամտային հարկի գումարներից հետ ստանալ իրենց կամ իրենց ընտանիքի անդամների համար կատարված՝
  • առողջապահության,
  • կրթության և
  • բնակարանային ապահովության գծով ծախսերը:
Նախագծով սահմանվում են սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը:
 
  • Ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները):
  • Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերը:
Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը:
  • Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող կրթության բոլոր մակարդակների (նախադպրոցական, միջնակարգ, արհեստագործական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական) կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները:
Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը:
 
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները։
 
Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների համատեղ առաքելության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների համատեղ առաքելության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...