Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Քննարկում` կրկնակի հարկման համաձայնագրի բարեփոխման նպատակով
13.11.2018
Քննարկում` կրկնակի հարկման համաձայնագրի բարեփոխման նպատակով

Նոյեմբերի 13-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության քննարկումները` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանի գլխավորությամբ: Քննարկումներին մասնակցում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը կարևորել է հարկային համաձայնագիրը բարելավելու նախաձեռնությունը և նշել, որ այն հնարավորություն կտա դրական ազդակներ հղել ներդրողներին և գործարար միջավայրի ներկայացուցիչներին:

Շվեյցարիայի Համադաշնության միջազգային ֆինանսական հարցերի պետական քարտուղարության բաժնի ղեկավար Պասկալ Դյուսը ևս ընդգծել է արձանագրության քննարկումների կարևորությունը և հույս հայտնել, որ առկա համագործակցությունը կընդլայնվի նաև Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007 թվականի նոյեմբերի 7-ից:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...