Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Քննարկվել է 2023-2025 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը
08.02.2022
Քննարկվել է 2023-2025 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ֆիսկալ տարածքի՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է:

Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ եւ կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, հարկաբյուջետային շրջանակի ռիսկերի եւ մյուս ուղղություններով կանխատեսվող միտումներին:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...