25.09.2023
Քննարկվել են ՀՀ 2023 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ծրագրային ցուցանիշները
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը`ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 25-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:
Ըստ նախարարի՝ ՀՀ 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 105.1 տոկոսով` կազմելով 1,160.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 83.4 տոկոսով` կազմելով 1,026.4 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական և ժամանակին կատարումը:
Ավելին՝ այստեղ